«Առավոտ»-ի տեղեկություններով՝ այսօր թիվ 28 մանկապարտեզից Արաբկիր բ/կ տեղափոխված 4-ամյա երեխայի մոտ դեռ բժշկական կենտրոն չհասած արդեն սրտի կանգ է արձանագրվել: Երեխայի մահվան պատճառը պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Մանկապարտեզի անձնակազմի հետ կատարվել են համապատասխան քննչական գործողություններ: Նույն մանկապարտեզի ծնողների շրջանում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երեխան ունեցել է սրտի հետ կապված առողջական խնդիրներ: Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: |
Բաժանորդագրվել լրահոսին