ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ուրախ եմ, որ «նախկինացավով» տառապողները բացահայտվում են»․ Հայկ Մամիջանյան
00:24, 03.12.2024 | mamul.am
3213 | 0

«Իմ խորին համոզմամբ՝ Գեղամ Նազարյանն ընդդիմության ընդհանուր գործին վնաս բերող քարոզչությամբ էր զբաղվում»,- այս մասին «24Նյուզ-ի» հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ իր այդ կարծիքը նա հայտնել է նաև Գեղամ Նազարյանին։

«Ուրախ եմ, որ «Հայաստան» դաշինքի համակիրերի շարքից դուրս են գալիս և իրենք իրենց բացահայտում են մարդիկ, ովքեր «նախկինացավով» տառապում էին ավելի շատ, քան գործում էին իշխանափոխության համար, այն մարդիկ, ովքեր կասկածելի, անհասկանալի օրակարգեր էին առաջ քաշում։

Նման ինքնամաքրումներից բացարձակապես շահում ենք»,- ընդգծեց Մամիջանյանը։

«Ուրախ եմ, որ «նախկինացավով» տառապողները բացահայտվում են»․ Հայկ Մամիջանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին