ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Թբիլիսիում ցուցարարներն ու հատուկջոկատայինները միմյանց վրա կրակել են հրավառ նյութերով և արցունքաբեր գազով
00:12, 03.12.2024 | mamul.am
2644 | 0

Թբիլիսիում ցուցարարներն ու հատուկ ջոկատայինները միմյանց վրա կրակել են հրավառ նյութերով և արցունքաբեր գազով, հայտնում են վրացական լրատվամիջոցները։

Անվտանգության ուժերը ցուցարարներին ստիպել են հեռանալ խորհրդարանի շենքի դիմաց գտնվող տարածքից։ Հատուկ ջոկատայինները արցունքաբեր գազի պարկուճներ են կիրառել ցուցարարների ուղղությամբ, նաև` ջրցան մեքենաներ։

Ռուսթավելի պողոտայի մեջտեղում, որտեղ գտնվում է օրենսդիր մարմինը, շարվել են հատուկջոկատայիններ։ Բերման են ենթարկվել մի քանի ցուցարարներ։

Թբիլիսիի պարեկային ոստիկանության վարչության պետ Վաժա Սիրաձեն հայտնել է, որ դեկտեմբերի 2-ի երեկոյան ցուցարարների նկատմամբ «համաչափ ուժ» է կիրառվել։ Նրա խոսքով՝ ցուցարարները հանրահավաքի հենց սկզբից սկսել են իրենց «ապակառուցողական» պահել։ Սիրաձեն նշել է, որ վերջին օրերին Վրաստանի ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները «հանդուրժել են» ցուցարարներից մի քանիսի ագրեսիվ, բռնի գործողությունները։

Հաղորդվում է նաև, որ ցուցարարները ցրվելուց հետո վերադառնում են Ռուսթավելի պողոտա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին