ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Արսեն Թորոսյանը նախարարին պաշտոնանկ անելու պլաններ ունի. «Ժողովուրդ»
09:18, 03.12.2024 | mamul.am
2263 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ում Նիկոլ Փաշինյանի փոխարեն արդեն պատգամավորներն են գործադիրում վերադասավորումներ անում:
Ինչպես ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը ողջ իրավապահ կառույցի ղեկավարների ոտքի տակ փորեց ու հասավ նրան, որ Նիկոլ Փաշինյանը նրանց պաշտոնանկ անի, հիմա էլ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն է որոշել իրենով անել առողջապահության նախարարությունը:
«Մեր տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը այս օրերին լծվել է նախարար Անահիտ Ավանեսյանին պաշտոնանկ անելու գործին. Նիկոլ Փաշինյանի մոտ և նաև հրապարակավ նա մատնանշում է առողջապահության ոլորտում տիրող խայտառակ վիճակը, բացթողումները, որպեսզի Փաշինյանը վերջնական որոշում կայացնի Անահիտ Ավանեսյանի վերաբերյալ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը վաղուց է մտքին դրել ազատվել Անահիտ Ավանեսյանից, ու «մազ» է մնում, որ վերջնական որոշում կայացնի, և եթե Թորոսյանը մի քիչ էլ ջանք թափի, ապա կհասնի իր նպատակին, ու Ավանեսյանը կհեռացվի:

Արսեն Թորոսյանը մտադիր է Անահիտ Ավանեսյանից հետո իր վստահելի մարդուն նշանակել այդ պաշտոնում»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին