ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մեզ խոստացել էին աշխատավարձի բարձրացում՝ 100-150 հազար դրամով». ավտոբուսի վարորդ
10:54, 03.12.2024 | mamul.am
2484 | 0

Ինչպես տեղեկացրել էինք՝ Երևանում ավտոբուսի վարորդները գործադուլ են անում: Վարորդների խոսքով՝ քաղաքային իշխանությունները խոստացել էին աշխատավարձի բարձրացում, բայց հիմա հետ են կանգնում իրենց ասածից: «Մեզ խոստացել էին աշխատավարձի բարձրացում՝ 100-150 հազարով: Այսօր, իրենց ասելով, պարզվում է, որ իրենք այդ թիվը չեն ասել, բայց բոլորս լսել էինք իրենցից դա: Մեր աշխատանքային պայմանագրով 12 ժամ կարող ենք աշխատել՝ գումարած 2 ժամ հանգիստ: Մեզ երեկ առաջարկել են հավելյալ ժամերի համար ժամը 700 դրամ՝ ծիծաղելի թիվ, էն էլ 10-ից հետո: Բազմիցս դիմել ենք, մեզ խաբել են: Այդ պատճառով էլ այստեղ կանգնած ենք: Էլ ուրիշ տարբերակ չկա, որ լսելի լինենք»,- նշել է ավտոբուսի վարորդը:

«Մեզ խոստացել էին աշխատավարձի բարձրացում՝ 100-150 հազար դրամով». ավտոբուսի վարորդ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին