ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
ՆԱՏՕ-ն Ուկրաինային դաշինք հրավիրելու կապակցությամբ հայտարարություն է տարածել
14:42, 03.12.2024 | mamul.am
4265 | 1

ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ Ուկրաինային դաշինք հրավիրելու հարցում որոշում կայացնելու շուրջ փոխհամաձայնության համար ամիսներ կպահանջվեն, հաղորդում է Reuters-ը։
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստը տեղի կունենա Բրյուսելում՝ դեկտեմբերի 3-4-ը։ Հանդիպմանը կմասնակցի Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ նա բարձրացնելու է Ուկրաինային դաշինք հրավիրելու հարցը։ Այդուհանդերձ, դաշինքի մի շարք անդամ-երկրների ներկայացուցիչների համոզմամբ, դա դժվար թե հնարավոր լինի տեսանելի ապագայում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին