«Առավոտյան տնօրենը դուրս եկավ, ասաց՝ պայմանները սրանք են, ում ձեռք է տալիս, թող ավտոբուսը վերցնի, գնա աշխատանքի, ում ձեռք չի տալիս, ազատված եք, գնացեք, դիմում գրեք: Դարպասներն էլ փակեցին, որ չկարողանանք ներս մտնել»,- բողոքի ակցիայի ժամանակ նշեց ավտոբուսի վարորդներից մեկը՝ ընդգծելով, որ 3 տարի է նույնիսկ սովորական զուգարանի հարց չի լուծվել: «Իրենց պայմանները ոչ մեկին ձեռք չեն տալիս: Ամեն անգամ փափուկ բարձը դնում են գլխներիս տակ, ճանապարհում գործի: Բայց հերիք եղավ, բոլ եղավ, մենք էլ ենք մարդ»,- ասաց վարորդը: Հիշեցնենք՝ առավոտից ավտոբուսի վարորդները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում և պայմանների բարելավվում: |
Բաժանորդագրվել լրահոսին