«Արդարացիորեն շատ է քննարկվում արտագաղթի թեման։ Այս հարցով էլ պետք է առերեսվենք մի շատ պարզ ճշմարտության»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով արտագաղթի պատճառների մասին․ «90-ականների սկզբից անընդհատ խոսում ենք՝ արտագաղթ, արտագաղթ, և բերում ենք ամենատարբեր պատճառներ՝ սկսած անարդարություններից, վերջացած սոցիալական, իրավական անարդարություններով և այդպես շարունակ։ Այս բոլոր՝ մինչև հիմա թվարկած պատճառները, ճշմարիտ պատճառների 10, 5 մաքսիմում 20%-ն են։ Եկեք խոստովանենք ի վերջո, որ արտագաղթի պատճառները 90%-ով կախված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ։ Արտագաղթի առաջին, երկրորդ, երրորդ․․․ տասնմեկերորդ պատճառը մեր կոնֆլիկտային հարբերություններն են մեր միջավայրի հետ»․- ասաց Փաշինյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին