ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ավինյանն ուզում է 7,6 մլն դրամանոց ավիատոմսով թռչել Լոս Անջելես, վարորդները չեն ուզո՞ւմ գոնե պետքարանից օգտվել». Արթուր Չախոյան
12:36, 03.12.2024 | mamul.am
1847 | 0

Ավտոբուսի վարորդների բողոքի ակցիային մասնակցում է նաև բլոգեր Արթուր Չախոյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ «վարորդներն անմարդկային պայմաններում են ժողովրդին տեղափոխում Ա կետից Բ կետը, մինչդեռ թիվ մեկ պատասխանատուն, որ խնդիրներին պետք է լուծում տա, 7 մլն 600 հազար դրամանոց ավիատոմսով Լոս Անջելես է թռչում»: «Անմարդկային պայմանների պատճառով են մարդիկ բողոքի ակցիա իրականացնում: Թող նորմալ պայմաններ ստեղծեն աշխատանքի համար: Էդ ո՞նց ա լինում, Տիգրան Ավինյանն իր աշխատասենյակը ուզում ա վերանորոգի, ուզում ա 7 մլն-անոց թանկարժեք ինքնաթիռով թռչի, վարորդները չեն ուզո՞ւմ գոնե պետքարանից օգտվել»,- ասաց բլոգերը:

«Ավինյանն ուզում է 7,6 մլն դրամանոց ավիատոմսով թռչել Լոս Անջելես, վարորդները չեն ուզո՞ւմ գոնե պետքարանից օգտվել». Արթուր Չախոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին