Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկո՛լ ստում ես, կեղծում և խեղաթյուրում ես անցյալը, ներկան և ընդհանրապես իրականությունը։ Դու իշխանության ես, քանզի ներկայիս Հայաստանի Հանրապետության, որպես պետության նպատակները, իղձերն ու երազանքները ձևակերպված են մեկ նախադասությամբ. «Նիկոլը պիտի պահի իշխանությունը»։ ՀՀ-ն այլևս բռնատիրական երկիր է, բոլոր կարմիր գծերը հատված են, այստեղ իշխանությունները հետապնդում են այլակարծության համար, հայհոյում ու բռնության կոչեր են անում ժողովրդի արդեն իսկ մեծ հատվածի նկատմամբ, պայթուցիկներ են նետում, ովքեր հակառակ են իրենց… ովքեր փաստարկված հիմնավորում են. մեր փրկության, Արցախ ու Հայաստան ունենալու հույսը այս ու նման իշխանությունների չլինելն է։ |
Բաժանորդագրվել լրահոսին