Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն, ունենալով թագավորի չափ լիազորություններ, կանգնել է խորհրդարանի ամբիոնի առաջ ու նորից հակապետական, հակահայկական թեզեր է ասում։ Ստիպված ընդունում է, որ Արցախի հարցում սխալվել է, սակայն Ալիևի հանդեպ վախից այլևս Արցախ բառը չի արտասանում, իր ճակատագրական, հազարավոր տներ քանդած, տասնյակ հազարավորներին դժբախտացրած սխալների համար հրաժարական չի տալիս։ Ալեն Սիմոնյանի խոսքերով՝ 2018-ին իրենց սկուտեղի վրա իշխանություն նվիրածները ու 2021թ․ հունիսի 20-ի ընտրություններով Նիկոլ Փաշինյանին քաղաքականապես վերակենդանացրածներն էլ Հայաստանի ընդդիմությունն են։ Ողբալի վիճակ է, Նիկոլ Փաշինյան ու իր կինն էլ Խորենացու «Ողբն» են կարդում»»: |
Բաժանորդագրվել լրահոսին