ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ռոբերտ Քոչարյանն ավելի՞ ժողովրդավար էր»․ լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին
14:12, 03.12.2024 | mamul.am
1775 | 1

«Ռոբերտ Քոչարյանը ժողովրդավար է բառակապացությունը նոնսենս է»,- ի պատասխան հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը ավելի՞ ժողովրդավար էր, որ Գեղամ Նազարյանից չպահանջեց վայր դնել մանդատը, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հեռացվել է խմբակցությունից, սական, նրա խոսքով, Ռոբերտ Քոչարյանն իրեն առաջինն է ասել, որ մանդատը վայր չդնի։ Իսկ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին վարչապետը խնդրել էր վայր դնել մանդատը։
«Ես վստահ եմ, որ անգամ եթե խնդրեին, պարոն Նազարյանը չէր դնի մանդատը։ Այդ գիտակցումը եղել է, դրա համար այդ լուծմանը գնացին»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ կարծիք հայտնելով, որ Դաշնակցությունը փորձում է խմբակցությունում իշխանություն վերցնել․ «Կամաց-կամաց, այն մարդկանց, ովքեր դաշնակցական չեն, դուրս են մղում «Հայաստան» խմբակցությունից։ Կարելի է մտածել, թե իրենցից ոչ ոք ինձ հետ գործուղման չի եկել, իմ հետ հաց չի կերել, իմ հետ չի նկարվել»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ տալով մի շարք ընդդիմադիր պատգամավորների անուններ, այդ թվում Աղվան Վարդանյանի, Սեյրան Օհանյանի, ովքեր իրեն դիմել են պատվիրակություններում ներգրավվելու համար։

«Ռոբերտ Քոչարյանն ավելի՞ ժողովրդավար էր»․ լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին