Երևանի քաղաքապետարանում ընթացող ասուլիսի ժամանակ, դիմելով փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, լրագրողը հարցրեց. «Վերջերս մեր պետական համակարգում ձախողումները շատ վատ ավարտ են ունենում, օրինակ՝ sms-ների պատմությունը. այս ձախողումից հետո վարչապետից sms ստանալու դեպքում կհեռանա՞ք, թե՞ Հովիկ Աղազարյանի նման կպայքարեք»: Փոխքաղաքապետը պատասխանեց, որ ձախողում չկա. «Ես կհամարեմ ձախողում, եթե տրանսպորտային համակարգը ոնց ստվերային շրջանառությամբ կար և գործում էր, էդպես էլ շարունակի գործել իմ՝ այս ոլորտը համակարգելու ընթացքում և դրանից հետո: Դա ինձ համար կլինի ձախողում: Այն, ինչ մենք հիմա անում ենք, իմ կարծիքով, առնվազն ուղղված է այդ ձախողումը թույլ չտալու և այդ ձախողումից խուսափելու համար»: Իսկ սմս-ի դեպքում հեռանալու կամ դիմադրելու վերաբերյալ փոխքաղաքապետը նշեց, որ դա թեմայից դուրս է և չի ցանկանում անդրադառնալ: |
Բաժանորդագրվել լրահոսին