ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Վարչապետից սմս ստանալու դեպքում կհեռանա՞ք, թե՞ կպայքարեք». լրագրողը՝ Սուրեն Գրիգորյանին
14:00, 03.12.2024 | mamul.am
1423 | 0

Երևանի քաղաքապետարանում ընթացող ասուլիսի ժամանակ, դիմելով փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, լրագրողը հարցրեց. «Վերջերս մեր պետական համակարգում ձախողումները շատ վատ ավարտ են ունենում, օրինակ՝ sms-ների պատմությունը. այս ձախողումից հետո վարչապետից sms ստանալու դեպքում կհեռանա՞ք, թե՞ Հովիկ Աղազարյանի նման կպայքարեք»: Փոխքաղաքապետը պատասխանեց, որ ձախողում չկա. «Ես կհամարեմ ձախողում, եթե տրանսպորտային համակարգը ոնց ստվերային շրջանառությամբ կար և գործում էր, էդպես էլ շարունակի գործել իմ՝ այս ոլորտը համակարգելու ընթացքում և դրանից հետո: Դա ինձ համար կլինի ձախողում: Այն, ինչ մենք հիմա անում ենք, իմ կարծիքով, առնվազն ուղղված է այդ ձախողումը թույլ չտալու և այդ ձախողումից խուսափելու համար»: Իսկ սմս-ի դեպքում հեռանալու կամ դիմադրելու վերաբերյալ փոխքաղաքապետը նշեց, որ դա թեմայից դուրս է և չի ցանկանում անդրադառնալ:

«Վարչապետից սմս ստանալու դեպքում կհեռանա՞ք, թե՞ կպայքարեք». լրագրողը՝ Սուրեն Գրիգորյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին