«Քանի որ ես կարծում եմ, որ նման գործընթաց կազմակերպելը և դրանում ակտիվ ներգրավվելը նախապես համաձայնության տարրեր կարող է պարունակել, հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին»,- ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այսօր առավոտից Երևանի ավտոբուսի վարորդների գործադուլին: Փոխքաղաքապետը նշեց, որ պետք է նախաքննություն իրականացվի և պարզվի՝ «արդյոք գործ ունենք պարզապես աշխատանքային պարտականությունների խախտման հետ, որը առաջացնում է օբեկտիվորեն որոշակի ծանր հետևանքներ, թե՞ առանձին անձանց մասով գործ ունենք մի երևույթի հետ, որ իրենց հակաօրինական վարքագիծը հատել է ոչ միայն աշխատանքային օրենսդրությամբ իրենց պարտականությունների, այլ նաև քրեական օրենսդրության սահմանը: Ես չեմ բացառում, որ այդ արարքների մեջ կան քրեաիրավական գնահատանքի արժանի տարրեր»: |
Բաժանորդագրվել լրահոսին