ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Միջպետական վարկերն ո՞ւմ եք տրամադրել, եթե Արցախի Հանրապետությունը չեք ճանաչել»․ Մեսրոպ Առաքելյան
16:12, 03.12.2024 | mamul.am
1892 | 0

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը 2025թ. բյուջեի քննարկումների ժամանակ էլի հիշեց Արցախի մասին։ Այս անգամ ասելով, որ եթե Արցախը Ադրբեջան չէ, Հայաստան չէ, անկախ էլ չէ, բա ի՞նչ է։
2018-2023թթ. Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության պետական բյուջեներով Արցախի Հանրապետությանը ամեն տարի տրամադրվել են ՄԻՋՊԵՏԱԿԱՆ վարկեր։
Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին։
Այդ վարկերը ո՞ւմ եք տրամադրել։
Եթե Արցախի Հանրապետությունը չեք ճանաչել, ուրեմն տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափերի բյուջետային միջոցների վատնում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին