Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, մինչ փրկարարները, ոստիկաններն ու պարեկները քաղաքացիների հետ փորձում էին տղամարդուն համոզել դուրս գալ վտանգավոր եզրագծից դեպի անվտանգ վայր, նա ընկնում է կամրջից: Նրան տեղափոխում են «Արմենիա» բժշկական կենտրոն: |
Բաժանորդագրվել լրահոսին