ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի թելեգրամյան գրառումը․ «ԱԺ-ում հավատարմագրված հարգելի լրագրողներ, հաշվի առնելով մեր համագործակցության ընթացքում հանդիպող հաճախակի անհամաձայնությունները և ձեր կողմից շատ հարցերի վերաբերյալ, իմ ընկալմամբ, երբեմն սխալ պատկերացումները, ինչպես նաև չբացառելով իմ կողմից շատ խնդիրների հետ կապված ոչ ճիշտ ընկալումը՝ առաջարկում եմ մոտ օրերս միասին հանդիպել ԱԺ շենքում, առանց տեսախցիկների և բարձրախոսների, թեյի սեղանի շուրջ և զրուցենք մեր ընդհանուր աշխատանքի ձևի, ոճի, խնդիրների շուրջ: Հուսով եմ չեք մերժի իմ այս հրավերը: Հ.Գ. Ես արդեն խնդրել եմ կապ հաստատել ԱԺ բոլոր հավատարմագրված լրագրողների հետ և կազմակերպել հանդիպումը»: |
Բաժանորդագրվել լրահոսին