ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ցավոք, աշխարհը մեզ ընկալում է Նիկոլ Փաշինյանով»․ Հայկ Մամիջանյան
17:00, 03.12.2024 | mamul.am
1300 | 0

«Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ։ Ցավոք սրտի աշխարհը մեզ ընկալում է Նիկոլ Փաշինյանով»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը․ «Դրանով են պայմանավորված Բելառուսի նախագահի երկու հայտարարությունները, դրանով է պայմանավորված, որ աշխարհի շատ երկրներում մարդիկ իրար մեջ ասում են, որ հայ ազգը համակերպվել է ցավալի պարտության հետ։ Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները դա ասում են հրապարակային։ Նույն երկրների ղեկավարները հրապարակային ծաղրում են Նիկոլ Փաշինյանին։ Այ այդպես է աշխարհը մեզ ընկալում։ Ես ազգ-նահատակի զավակ չեմ, ես հայ եմ, հայ, որը իրեն մի քանի անգամ գերազանցող հակառակորդին հաղթել է պատերազմի դաշտում, իսկ հետո հակառակորդի հետ խոսել է՝ «կամ կրակում ենք, կամ բանակցում են, մենք երկուսին էլ պատրաստ ենք» սկզբունքով»,- ասաց Մամիջանյանը՝ նշելով, որ եթե Փաշինյանը շարունակի ներկայանալ որպես ՀՀ վարչապետ, այն օր օրի փոքրանալու է։

«Ցավոք, աշխարհը մեզ ընկալում է Նիկոլ Փաշինյանով»․ Հայկ Մամիջանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին