ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ձեր կրթության նախարարությունը հանել է տալիս հերոսների անկյունները». Գեղամ Մանուկյան
18:05, 03.12.2024 | mamul.am
1108 | 0

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտնեց, որ օրերս այցելել է 84 դպրոց, որտեղ տարիներ շարունակ առաջին հարկից սկսած հերոսների անկյուններ են եղել, իսկ հիմա չկան։

«Մեր դպրոցից 8 աշակերտ նահատակվել է Արցախյան ազատամարտի 4-օրյա և 44-օրյա պատերազմների ժամանակ․․․ Նորանշանակ տնօրենին հարցնում եմ՝ հերոսների անկյունն ո՞ւր են, ասում է՝ դե դասասենյակներ ենք սկսել անվանակոչել։

Որովհետև Ձեր կրթության նախարարությունը բոլոր տեղերից հանել է տալիս այդ անկյունները։

Էն օրն էլ ձեր վարչապետը կառավարության նիստում ասաց՝ էդ ինչ լսարաններ եք անվանակոչում, չանեք։ Դա է ողբերգությունը»,- ասաց նա։

«Ձեր կրթության նախարարությունը հանել է տալիս հերոսների անկյունները». Գեղամ Մանուկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին