«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտնեց, որ օրերս այցելել է 84 դպրոց, որտեղ տարիներ շարունակ առաջին հարկից սկսած հերոսների անկյուններ են եղել, իսկ հիմա չկան։ «Մեր դպրոցից 8 աշակերտ նահատակվել է Արցախյան ազատամարտի 4-օրյա և 44-օրյա պատերազմների ժամանակ․․․ Նորանշանակ տնօրենին հարցնում եմ՝ հերոսների անկյունն ո՞ւր են, ասում է՝ դե դասասենյակներ ենք սկսել անվանակոչել։ Որովհետև Ձեր կրթության նախարարությունը բոլոր տեղերից հանել է տալիս այդ անկյունները։ Էն օրն էլ ձեր վարչապետը կառավարության նիստում ասաց՝ էդ ինչ լսարաններ եք անվանակոչում, չանեք։ Դա է ողբերգությունը»,- ասաց նա։ |
Բաժանորդագրվել լրահոսին