Այսօր աշխատանքից ազատված ավտոբուսի վարորդները այս պահին հանդիպում են «Երևանի ավտոբուս» ընկերության տնօրենի հետ: Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների, պատգամավորների ու լրագրողների համար մուտքը փակ է: Ներսում են նաև ավագանու ՔՊ-ական անդամները: Հիշեցնենք, որ այսօր առավոտից ավտոբուսի վարորդները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել են շուրջ 2 տասնյակ վարորդ: Առավել մանրամասն` «Նյուզ»-ի ուղիղ եթերում: |
Բաժանորդագրվել լրահոսին