Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին երեքշաբթի՝ դեկտեմբերի 3-ին, հայտնել է Yonhap գործակալությունը։ Նրա խոսքով՝ ռեժիմը ներդրվում է «Հյուսիսային Կորեային աջակցող ուժերին վերացնելու» և «սահմանադրական կարգը պահպանելու համար»։ «Ես ռազմական դրություն եմ հայտարարում լիբերալ Հարավային Կորեան պաշտպանելու համար Հյուսիսային Կորեայի կոմունիստական ուժերի կողմից բխող սպառնալիքներից և վերացնելու համար հակապետական տարրերը», - ասել է նախագահը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում։ |
Բաժանորդագրվել լրահոսին