ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Աշխա՞րհն է ընկալում, թե մենք ենք աշխարհին «մարտիրոսի» կերպարով ներկայանում». Վահրամ Աթանեսյան
20:30, 03.12.2024 | mamul.am
1097 | 2

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ասաց, որ աշխարհը մեզ ընկալում է` որպես «նահատակ ժողովրդի»: Աշխա՞րհն է ընկալում, թե մենք ենք աշխարհին «մարտիրոսի» կերպարով ներկայանում: Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ԼՂ կրթական բոլոր հաստատություններում, պետական ու համայնքային կառավարման մարմինների նստավայրում «Մահ իմացյալ անմահություն է» գրությամբ պաստառների «շքահանդես» էր: 20-րդ դարավերջին պատերազմ շահած երկրում 5-րդ դարի կրոնախև պատմիչի ռեինկարնացիան ի՞նչ իմաստ ուներ: Հայ ժողովրդի պատմությունից, գրականությունից, մշակույթից, քաղաքակրթական ինքնությունից բացարձակապես անտեղյակ, ռուսական կրթությամբ, ռուսագիր և կայսրության հպատակ մեկն Արցախը համեմատել էր Ավարայրի հետ, որպեսզի ինքն էլ Եղիշեին նույնականանա: Երբ բարձրաստիճան մի պաշտոնյայի հարցրի՝ Ստեփանակերտ այցելած Մինսկի խմբի համանախագներից մեկը եթե հարցնի` պաստառին ի՞նչ է գրված, ինչպե՞ս է թարգմանելու, հիմնավորելու, որ ԼՂ հայ բնակչության կարգախոսը «մահ իմացյալն է», ուսերը թոթվեց: Որովհետեւ ինքն էլ տեխնոկրատի ռուսական կրթություհւկխխխն ուներ, եւ միայն հպանցիկ լսել էր, որ հայերը 5-րդ դարում պարսիկների դեմ մի ճակատամարտ են տվել, որտեղ «քաջերը քաջերի դեմ կռվել են, բայց ոչ հաղթող է եղել, ոչ՝ պարտվող»:
Հ.Գ. Երեւի մի հիսուն-վաթսուն տարի առաջ է Վարդգես Պետրոսյանը «Հայկական էսքիզներում» կասկածել՝ Պարսկաստանի պատմությունն Ավարայրի ճակատամարտ գիտի՞: Դա ազգային վերածննդի, պահանջատիրության զարթոնքի էպոխան էր, երբ ոչ ոք Ջորջ Սորոսի անունը լսած չկար: Բայց Հայաստանում «սորոսական» հարցեր տալիս էին: Որովհետեւ հայրենիքի եւ ժողովրդի ապագայով մտահոգ էին, մտավորական էին, համարձակ էին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին