ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Սրա լպիրշ պահվածքն ու խոսքը նույնիսկ իր խմբակցության համար էին տարօրինակ». Տիգրան Աբրահամյան
20:54, 03.12.2024 | mamul.am
9786 | 2

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի մեղադրանքներին, որոնք նա հնչեցրել է խորհրդարանում։

«ՔՊ ֆրակցիայի մի պատգամավոր, ԱԺ ամբիոնից, «արձագանքելով» ի պաշտպանություն զինծառայողների, հրամանատարների ու հավաքական բանակի մասին իմ ելույթին, խոսքն սկսեց հետևյալից` «դու ընդհանրապես տեսել ե՞ս մեր պաշտպանական դիրքերը, գնացեք, մի հատ այցելեք, տեսեք` ի՞նչ է կատարվում»:
Ավելի տհաս և զավեշտալի մեկնաբանություն իմ հասցեին երբեք չէի լսել: Ես մտածում էի, որ երբ նյութերիս տակ գրում էին` «Mek-mek el duq poster ayceleq» ասողներն ադրբեջանական օգտատերեր են, այն էլ, պարզվում է, որ դրանց գաղափարական հայրը ԱԺ-ում է` ոչինչ չասող դեմքով և բովանդակությամբ:
Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են:
Վստահ եմ, որ սրա լպիրշ պահվածքն ու խոսքը նույնիսկ իր խմբակցության համար էր տարօրինակ, բայց ոչ թե բառապաշարի, այլ դիրքեր, զորամասեր գնալու թեմայով զազրախոսելու համար:
Թե ես ինչպես, ինչ խորությամբ ու մանրամասներով եմ տիրապետում բանակի զարկերակին, շատերը գիտեն, այդ թվում` նաև ՊՆ-ում, ուղղակի իմ իմացածի 95%-ի մասին հրապարակային չեմ արտահայտվում, որովհետև դրանց ճնշող մեծամասնությունը փակ, գաղտնի բնույթի տեղեկություններ են:
Ի տարբերություն շատ շատերիդ, իմ պատկերացումները բանակի մասին չեն սահմանափակվում կլուբնիկ-մայկա-տռուսիկ մակարդակում:
Ես չգիտեմ, թե ո՞վ էր ընտրել սույն պերսոնաժին բանակի թեմայով ինձ «արձագանքելու», սակայն սա լավագույն «նվերն» էր մեր հասարակության համար համեմատության մեջ գնահատելու, թե սրանք կերպարային, բովանդակային և էության առումով ինչպիսի սնանկ վիճակում են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին