ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Հարավային Կորեայի խորհրդարանը դեմ գնաց նախագահին ու չեղարկեց արտակարգ դրությունը
21:30, 03.12.2024 | mamul.am
3633 | 0

Թեև Հարավային Կորեայի նախագահը հայտարարել էր երկրում ռազմական դրություն մտցնելու մասին, սակայն խորհրդարանը քվեարկել է երկրում ռազմական դրությունը չեղարկելու օգտին, հայտնել է Հարավային Կորեայի Ազգային ժողովի խոսնակը։

Ըստ երկրի Սահմանադրության՝ ռազմական դրությունը պետք է հանվի, երբ դա պահանջի խորհրդարանական մեծամասնությունը։

Խորհրդարանի 300 անդամներից ներկա են եղել 190-ը, բոլոր 190-ը կողմ են քվեարկել ռազմական դրությունը վերացնելու առաջարկին։

Երկրի սահմանադրության համաձայն, նախագահը պետք է չեղարկի հրամանագիրը քվեարկությունից հետո։

Կորեական հեռուստաալիքների փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները քվեարկելու համար ցատկել են խորհրդարանի ցանկապատի վրայով, քանի որ ռազմական դրության ժամանակ արգելված է քաղաքական գործունեությունը, այդ թվում` խորհրդարանի։ Ներկա պահին շենքի մոտ արդեն բախումներ են ընթանում զինվորականների և ցուցարարների միջև։ Խորհրդարանի շենքն արգելափակված է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը «ռազմական արտակարգ դրություն» է հայտարարել՝ երկրի ընդդիմությանը մեղադրելով խորհրդարանը վերահսկելու, Հյուսիսային Կորեային համակրելու և կառավարությանը կաթվածահար անող հակապետական ​​գործունեության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին