Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ զրույցում Պետրոս Ղազարյանը հիշեցրեց գործադուլ անող վարորդների դժգոհություններից մեկը` զուգարաններ չկան, որոնցից իրենք կարող են օգտվել: «Վստահաբար զուգարանների խնդիր եղել է նախկինում, այս պահին էլ ամբողջապես լուծված չէ: Բայց այսօ՞ր ֆիքսեցին, որ զուգարանի խնդիր կա»,- տարակուսեց Ավինյանը: Նա նաև հայտնեց, որ գործադուլին մասկացած 32 վարորդ հեռացվել է աշխատանքից: |
Բաժանորդագրվել լրահոսին