Հարավային Կորեայի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են նախագահի, պաշտպանության, ներքին գործերի ու անվտանգության նախարարների իմպիչմենթը՝ նրանց մեղադրելով պետական հեղաշրջման փորձի մեջ, փոխանցում է Yonhap գործակալությունը։ Նախօրեին հայտնել էինք, որ խորհրդարանը դեմ է գնացել նախագահին ու չեղարկել արտակարգ դրությունը: Հիշեցնենք՝ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը «ռազմական արտակարգ դրություն» էր հայտարարել՝ երկրի ընդդիմությանը մեղադրելով խորհրդարանը վերահսկելու, Հյուսիսային Կորեային համակրելու և կառավարությանը կաթվածահար անող հակապետական գործունեության մեջ։ |
Բաժանորդագրվել լրահոսին