ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«2018-ից ի վեր Հայաստանի կառավարիչների մոտ ամեն ինչ կեղծ էր». Հենրիխ Դանիելյան
04:30, 05.12.2024 | mamul.am
1025 | 0

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանում 2018 թվականից ի վեր Հայաստանի կառավարիչների մոտ ամեն ինչ կեղծ էր: Կեղծ հայրենասիրություն, կեղծ ժողովրդականություն, կեղծ բարեկամություն, կեղծ թիմային արդարություն:
Հայրենասիրության քողի տակ հանձնեցին Արցախը և Հայաստանի տարբեր հատվածներ, հրաժարվեցին Արարատից, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց, Հայոց պատմությունից և մեր ժողովրդի հանդեպ իրականացված Ցեղասպանությունից։
Ժողովրդավարության քողի տակ սպանեցին, ձերբակալեցին, կալանավորեցին, սնանկացրեցին իրենց ընդդիմախոսներին։
Բարեկամության քողի տակ փչացրին և ջախջախեցին տարիներ ի վեր քարը քարին դնելով ստեղծված հարաբերությունները մեր դաշնակիցների և բարեկամների հետ։
Թիմային արդար հարաբերությունների քողի տակ «փուռը տվեցին» տասնյակ` իրենց կողմից նշանակված նորմալ մարդկանց, իսկ մյուսներին սարքեցին գործիք և օգտագործեցին ու շարունակում են օգտագործել` որպես մասնավոր դատավոր, մասնավոր քննիչ, մասնավոր դատախազ և մասնավոր ոստիկան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին