ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Դատարանը փակել է Բայդենի որդու գործը
10:54, 04.12.2024 | mamul.am
2875 | 0

ԱՄՆ-ում դաշնային դատավորը երեքշաբթի փակել է Ջո Բայդնեի որդու՝ Հանթեր Բայդենի՝ զենք պահելու գործը, հայտնում է Associated Press-ը։ Հանթերին 25 տարվա ազատազրկում էր սպառնում, թեպետ, որպես առաջին անգամ դատապարտվող, նա առավել կարճ ժամկետով կազատազրկվեր կամ ընդհանրապես կխուսափեր ազատազրկումից։
Մեղադրող կողմը դեմ է արտահայտվել այս որոշմանը՝ հայտարարելով, որ ներման հանգամանքը չպետք է նպաստեր գործի կարճմանը։ Արդարադատության նախարարության դատախազը նույնպես դեմ էր գործը կարճելուն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել որդուն՝ երկու քրեական մեղադրանքով՝ ապօրինի զենք պահելու և հարկերից խուսափելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին