ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Հիմա ո՞վ է Հանրային խորհրդի նախագահը, Ստյոպա Սաֆարյա՞նն է, թե՞ ով»․ Գեղամ Մանուկյան
11:30, 04.12.2024 | mamul.am
1266 | 0

ԱԺ-ում այսօր քննարվող նախագծերից է նաև «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու նախագիծը։ Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ դրանով կառավարության կարևոր խոստումներից մեկն է կատարվում․ Հանրային խորհրդի կազմում ձևավորվելու է փաստահավաք գործունեություն իրականացնող հանձնաժողով։ «Այս հանձնաժողովի աշխատանքն ուղղված է լինելու ՀՀ-ում վերջին 30 տարվա ընթացքում որոշակի ոլորտներում մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների բացահայտման ուղղությամբ փաստահավաք գործունեություն իրականացնելուն»,- ներկայացրեց նախարարի տեղակալը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով նախագծին, իր ելույթում ասաց․ «Դիմում եմ բոլորիդ, Հայաստանի հանրային խորհրդի նախագահն ո՞վ է հիմա, անկեղծ չգիտեմ, Ստյոպա Սաֆարյա՞նն է, թե՞ հիմա չկա։ Փոխնախարարն ասում է՝ «վերջին 30 տարվա ընթացքում մարդու իրավունքների ոտնահարում»։ Վերջին 30 տարին ո՞րն ա, այսինքն 90-94 թվականի մարդու իրավունքների ոտնահարումը չենք հաշվելո՞ւ, թե՞ ձեր 4 տարին էդ 30 տարվա մեջ չի մտնում։ Հայաստանում մարդու իրավունքները միշտ էլ ոտնահարվել են, էդ ի՞նչ հանձաժողով եք սարքելու, որ համահայաստանյան հետաքննություն լինի, թե՞ ընտրողաբար է լինելու, սմս կստանաք, կասեն էս դեպքին անդրադարձեք, չեք ստանա, չեք անդրադառնա»,- ասաց Մանուկյանը:

«Հիմա ո՞վ է Հանրային խորհրդի նախագահը, Ստյոպա Սաֆարյա՞նն է, թե՞ ով»․ Գեղամ Մանուկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին