ԱԺ-ն ընդունեց 2025թ-ի պետական բյուջեն։
Բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 837 մլրդ դրամ: Ծախսերը՝ 3 տրլն 441 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրլն 706 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 734 մլրդ դրամ:
Կառավարության պահուստային միջոցները, ըստ բյուջեի նախագծի, ավելացել են 3.3 մլրդ դրամով:
Պաշտոնական դրամաշնորհներն ավելացել են 1.6 մլրդ դրամով։
Ընդդիմադիրները դեմ քվեարկեցին բյուջեի նախագծին՝ համարելով, որ այս փաստաթղթով հաջորդ տարի «բոլորի վզին ավելանալու են պետական պարտքը, տուրքերն ու հարկերը» և «դա պարտքով ապրելու բյուջե է»։