ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ վերսկսել է բողոքի ակցիան
11:54, 04.12.2024 | mamul.am
2432 | 0

Վաղ առավոտյան Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ վերսկսել է բողոքի ակցիան։ Այստեղ են ժամանել ակցիայի այն մասնակիցները, որոնց հատուկ ջոկատայինները ցրել էին Ռուսթավելիի պողոտայից:

Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ, երեկոյան բժիշկներն ու բուժքույրերը ևս խորհրդանշական ակցիա կիրականացնեն բուժհաստատությունների առաջ։ Որոշումը կայացվել է բուժաշխատողների նախաձեռնող խմբի կողմից։ Ակցիայի ուղերձներն են՝
* սատարում ենք Վրաստանի եվրոինտեգրմանը,
* դատապարտում ենք Սահմանադրության 78-րդ հոդվածի խախտումը,
* կոչ ենք անում վնաս չհասցնել ցուցարարների առողջությանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին