Ինչպես հայտնի է՝ Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»։ Կուսակցության վարչության փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանից «ԱրմԼուր»-ը փորձել է պարզել, թե ի՞նչ տեղեկատվության արտահոսքերի և բարոյական նորմերի խախտումների մասին է խոսքը։ «Ցավոք, սահմանափակված եմ մի շարք նորմերով՝ ամեն ինչ թափանցիկ մեր հանրությանը ներկայացնելու։ Կարծում եմ՝ արտահոսքերի մասով առնվազն դա էդքան էլ դժվար չէ կռահելն ու հասկանալը։ Ավել բան չեմ կարող ասել»,- նշել է Ալեքսանյանը։ Նա հստակ պատասխան չուներ՝ գլխավոր դատախազն ԱԺ կգա՞ Աղազարյանին անձեռնմխելիությունց զրկելու պահանջով։ |
Բաժանորդագրվել լրահոսին