ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Իսկ հիմա՝ հայդե՛ ավտոբուսները վարելու». Գևորգ Ստեփանյան
12:06, 04.12.2024 | mamul.am
3197 | 1

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքային 9% ~ոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը
Վաղ առավոտ հայտարարություն են տարածել, վարորդների լուրջ խնդրի առաջ են կանգնել, հրավիրում են աշխատանքի։
Երեկ ապօրինի ու սեփական էմոցիաներին տեղի տալով՝ աշխատանքից ազատել են 32 ավտոբուսի վարորդի։
Այսօր արդեն կանգնել են փաստի առաջ, մարդիկ գործադուլի միջոցով արդար բողոքի ձայն են բարձրացրել, տարրական պայմաններ ու ֆինանսկան խնդիրների բացակայության համար։
Ասե՛լ եք, դե արեք, բարձրացրեք մարդկանց աշխատավարձը։
Վարորդներ չգտնելու պարագայում, երեկ Հ1~ով քաղաքացիները լսել են Ավինյանից, որ նրանք պատրաստ են բոլորով վարել ավտոբուսները։
Իսկ հիմա՝ հայդե՛ ավտոբուսները (քշելու) վարելու…»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին