ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Պետական ավտանգությանն առնչվող տեղեկությունների արտահոսք է կազմակերպվել»․ Հայկ Կոնջորյան
12:54, 04.12.2024 | mamul.am
2109 | 0

«Հովիկ Աղազարյանն ինչպե՞ս է արձագանքել կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքի մեղադրանքին»,- ճեպազրույցի ժամանակ նման հարց ուղղվեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, ինչին նա պատասխանեց. «Վարչության նիստի ժամանակ ինքը չի հերքել: Տեղեկատվությունը գաղտնագրված է, բնականաբար, պատգամավորները և այն պաշտոնյաները, ովքեր օրենքով սահմանված կարգով ունեն գաղտնիության թույլտվություն, կարող են ծանոթանալ դրան, բայց իրավունք չունեն դա հրապարակել»: Այն հարցին, թե «վստա՞հ եք, որ Հովիկ Աղազարյանն է դա արել», Կոնջորյանը պատասխանեց. «Առնվազն այն կտորներով, որոնց մասին, որ խոսվել է վարչության նիստի ժամանակ, ինքը չի հերքել: Փակ քննարկման ժամանակ հնչած տեղեկատվությունը, որը վերաբերվում է ոչ թե ներքաղաքական, այլ նաև պետական, ազգային անվտանգության այլ հարցերի, ըստ էության արտահոսք է կազմակերպվել»,- ասաց Կոնջորյանը:
Հարցին, թե ինչո՞ւ Աղազարյանի հետ կապված այս դրվագները բացահայտվեցին վարչապետի՝ մանդատը վայր դնելու խնդրանքը չկատարելուց հետո, պատասխանեց․ «Տարբեր գործերով վարույթներ կային հարուցված, որտեղ նաև Հովիկ Աղազարյանի անունը այս կամ այն կերպ շոշափվում էր: Ըստ էության, երբ որ գործողություններ են իրականացվել այդ վարույթների շրջանակներում, դուրս են եկել նաև այլ ինֆորմացիաների վրա, և դրանք ի հայտ են եկել»:

«Պետական ավտանգությանն առնչվող տեղեկությունների արտահոսք է կազմակերպվել»․ Հայկ Կոնջորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին