«Հովիկ Աղազարյանն ինչպե՞ս է արձագանքել կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքի մեղադրանքին»,- ճեպազրույցի ժամանակ նման հարց ուղղվեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, ինչին նա պատասխանեց. «Վարչության նիստի ժամանակ ինքը չի հերքել: Տեղեկատվությունը գաղտնագրված է, բնականաբար, պատգամավորները և այն պաշտոնյաները, ովքեր օրենքով սահմանված կարգով ունեն գաղտնիության թույլտվություն, կարող են ծանոթանալ դրան, բայց իրավունք չունեն դա հրապարակել»: Այն հարցին, թե «վստա՞հ եք, որ Հովիկ Աղազարյանն է դա արել», Կոնջորյանը պատասխանեց. «Առնվազն այն կտորներով, որոնց մասին, որ խոսվել է վարչության նիստի ժամանակ, ինքը չի հերքել: Փակ քննարկման ժամանակ հնչած տեղեկատվությունը, որը վերաբերվում է ոչ թե ներքաղաքական, այլ նաև պետական, ազգային անվտանգության այլ հարցերի, ըստ էության արտահոսք է կազմակերպվել»,- ասաց Կոնջորյանը: |
Բաժանորդագրվել լրահոսին