Լրագրող Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լավ, իսկ թոշակս գոնե 50 դրամով ավելանալո՞ւ է...
Այսօր Հայաստանի խորհրդարանը հաստատեց 2025 թվականի պետբյուջեն...
«Պետբյուջեի ծախսերը կկազմեն 3 տրլն 441 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրլն 706 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը 734 մլրդ դրամ: Բյուջեի ծախսերն առաջին փուլի համեմատ նվազել են 40,8 մլրդ դրամով: Ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 42,4 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերն աճել են 1,7 մլրդ դրամով: Կառավարության պահուստային միջոցներն ավելացել են 3,3 մլրդ դրամով»:
Կներեք էլի, էդ միլիարդներից այնքան էլ գլուխ չեմ հանում, կարո՞ղ եք մարդավարի պատասխանել մի պարզ հարցի՝ հաջորդ տարի կենսաթոշակս գոնե մի 50 դրամով կավելանա՞...»: