ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Հարավային Կորեայում ընդդիմադիրները նախագահի իմպիչմենթի օրինագիծ են ներկայացրել
14:30, 04.12.2024 | mamul.am
2407 | 0

Հարավային Կորեայի ընդդիմադիր 6 կուսակցություններ, այդ թվում՝ գլխավոր ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը, երկրի նախագահի դեմ իմպիչմենթի օրինագիծ են ներկայացրել, որի քվեարկությունը նախատեսված է դեկտեմբերի 6-7-ը, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հարավային Կորեայի ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են նախագահի, պաշտպանության, ներքին գործերի ու անվտանգության նախարարների իմպիչմենթը՝ նրանց մեղադրելով պետական հեղաշրջման փորձի մեջ: Պաշտպանության նախարարն արդեն հայտնել է իր հրաժարականի մասին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին