ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Մեդվեդևը հայտնել է, թե ինչու պետք է հեռանան Զելենսկին, Մակրոնը, Զուրաբիշվիլին ու Յուն Սոկ Յոլը
14:54, 04.12.2024 | mamul.am
3089 | 1

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն աղմկահարույց գրառում է կատարել սոցկայքի իր էջում՝ նշելով, որ «ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քաղաքական գործիչները պետք է հեռանան»:
«Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը պետք է հեռանա: Նա հայտարարեց ռազմական դրություն, որը խորհրդարանը չեղարկեց: Այժմ պահանջում են նրա հրաժարականը: Դավաճան: Հետագա ճակատագիրն անհայտ է»,- նշել է Մեդվեդևը: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս չի կարողացել հաղթահարել կառավարական ճգնաժամը և պետք է հեռանա։ «Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին ևս պետք է հեռանա լիազորությունների ավարտից հետո, բայց չի ցանկանում դա անել: Նա ամբարտավան հիմար է»,- նշել է պաշտոնյան՝ խոսելով նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին. «Ժամկետանց, ոչ լեգիտիմ նախագահը պետք է հեռանա և անհետանա։ Հանցագործ, թմրամոլ, տականք։ ԱՄՆ-ի կողմից սատարվող. նրա հետագա ճակատագիրը միանգամայն ակնհայտ է՝ քաղաքական ամոթալի արտագաղթ կամ հրապարակային մահապատիժ»,- գրել է Մեդվեդևը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին