ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Դատարանը Մուշեղ Շուշանյանին մեղավոր ճանաչեց». ԱԺԲ
15:54, 04.12.2024 | mamul.am
1699 | 0

«Ազգային-Ժողովրդավարական Բևեռ»-ը հայտնում է. «Երևանք քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (նախագահությամբ Ա. Գաբրիելյանի) այսօր կայացրեց վերդիկտ, համաձայն որի Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մուշեղ Շուշանյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագով)։
Հիշեցնենք, որ Մ. Շուշանյանը, օգտվելով խոսքի ազատության (ազատ արտահայտման) իրավունքից, 2023թ. սեպտեմբերի 22-ին իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևալ գրառումները՝ «կիկոլին, դրա կուտոկից ցանկացածին, որտեղ բռնեք սատկացրեք, հնարավորինս դաժան, բայց նաև արդյունավետ, սաղ չմնան. աած, ստիկանություն, սպասում եմ եկեք, տարեք» և «Հայոց զարթոնքը կարող է սկսվել մի պայմանով՝ միայն եթե կիկոլը ու ողջ հայրենավաճառների խմբակը, ինքնաբուխ տարերային կերպով մահապատժվեն»։
Միաժամանակ 2023թ. մայիսի 19-ին, կրկին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ազգային-ժողովրդավարական Բևեռի youtube-յան ալիքի «Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է. Մուշեղ Շուշանյան» վերնագրով տեսանյութը, որը բացարձակապես առնչություն չունի բռնություն գործադրելու հրապարակային կոչերի հետ։
Փաստ է, որ նիկոլական ռեժիմը նմանատիպ ճղճիմ քայլերով փորձում է լռեցնել ազատ խոսքն ու տարբեր մեթոդներով հետապնդումների ենթարկել իր հակահայ ռեժիմի դեմ եկող արժանապատիվ մարդկանց, ինչը դատապարտելի է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին