ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Վարչապետը նման կերպ է նպատակահարմար գտել արձագանքել». Սրբուհի Գալյան
17:18, 04.12.2024 | mamul.am
2527 | 1

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ լրագրողներն Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարց ուղղեցին վարչապետի խնդրանքով պաշտոնյաների հրաժարականների վերաբերյալ. «Վարչապետի խնդրանքն օրինակա՞ն է, թե՞ ոչ, վարչապետը կարո՞ղ է նման խնդրանքներով հանդես գալ առաջնային մանդատ ունեցող անձանց, նաև ԲԴԽ նախագահի մասով»: Գալյանը պատասխանեց. «Կարծում եմ, որպես կառավարության ղեկավար, երբ ղեկավարը տեսնում է, որ քաղաքականությունից շեղում կա, այո՛, իրավունք ունի խոսակցություն ունենալ բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների հետ՝ շոշափելու տրամադրությունները: Եթե դատական իշխանությունում այս պահի դրությամբ անհաղթահարելի թվացող խնդիրներ կան, և ոլորտի պատասխանատուն, կառավարության կարծիքով, չի կարողանում լուծել այդ խնդիրները, կարծում եմ, որ խնդրանքի մակարդակում նման խոսակցություն կարող է ունենալ»: Գալյանի խոսքով՝ կառավարության ղեկավարի դժգոհությունները որևէ համակարգի և դրա գործառութային առաքելությունների շուրջ, պատահականորեն չեն ձևավորվում. «Դրա հիմքում առկա է խորքային դժգոհություն, որի ծնողն իրականում ժողովուրդն է: Վարչապետը, պարտականություն ունենալով լսել ժողովրդին և լուծել այն խնդիրները, որոնք բարձրաձայնվում են ժողովրդի կողմից, նման կերպ է նպատակահարմար գտել արձագանքել այդ երևույթներին»:

«Վարչապետը նման կերպ է նպատակահարմար գտել արձագանքել». Սրբուհի Գալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին