ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ասել ենք` էս քարտեզը, էս մատիտը, ցույց տվեք` որտեղով է անցնում, և նրանք ցույց չեն տվել». Նիկոլ Փաշինյան
18:06, 04.12.2024 | mamul.am
10432 | 1

ԱԺ պատգամավոր Դավիթ Կարապետյանը վարչապետին հիշեցրեց Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ ՀԱՊԿ-ն չէր կարող կռվել Լեռնային Ղարաբաղում, իսկ Հայաստանի Հանրապետության վրա հարձակում չի եղել:

Իր պատասխանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ամենայն հարգանքով ՌԴ նախագահի հանդեպ (մենք գործընկերներ ենք, աշխատում ենք միասին), բայց մեր դիրքորոշումը հստակ է, որ ՀՀ-ի նկատմամբ 2021, 2022 թվականին եղել են տարածքային ոտնձգություններ, ագրեսիա: Մենք, երբ զգում էինք, որ ագրեսիա է լինելու, առաջին հերթին այդ հարցը քննարկել ենք մեր դաշնակիցների հետ և մեր դաշնակիցներից ստացել ենք պատասխան` ի՞նչ եք ասում, նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետև ՀՀ սահմանները մեզ համար կարմիր գիծ են: Եվ սա բոլորը գիտեն և ոչ ոք չի կարող նման ոտնձգություն անել: Երբ ոտնձգությունը տեղի է ունեցել, մենք ասել ենք` հարգելի գործընկերներ, էդ կարմիր գիծը հատված է: Իրենք էլ ասել են` դե գիտեք, ոնց որ թե սահմանը դելիմիտացված չէ: Մենք էլ ասել ենք` բա որն է էդ կարմիր գիծը, որ ասում էիք: Ասեք, որ մենք էլ իմանանք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ: Ասել ենք` էս քարտեզը, էս մատիտը, ցույց տվեք` որտեղով է անցնում, և նրանք ցույց չեն տվել: Եվ ես հրապարակային ասել եմ` եթե Հայաստանում ՀԱՊԿ-ը իր պատասխանատվության գոտին չունի, ուրեմն, փաստացի, որպես կազմակերպություն` գոյություն չունի: Եվ դա է եղել պատճառը, որ 2022-ի աշնանը Երևանյան գագաթնաժողովում ես հրաժարվել եմ ստորագրելուց ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը: Այստեղ Ղարաբաղի հետ կապված իրավիճակն ընդհանրապես կապ չունի»:

«Ասել ենք` էս քարտեզը, էս մատիտը, ցույց տվեք` որտեղով է անցնում, և նրանք ցույց չեն տվել». Նիկոլ Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին