ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ՀԱՊԿ-ում ինչ ուզում են, թող որոշեն, անդառնալիության կետն անցել ենք». Նիկոլ Փաշինյան
18:18, 04.12.2024 | mamul.am
2964 | 1

«Մենք ՀԱՊԿ-ի հետ մեր մասնակցությունը սառեցնելու համատեքստում Ղարաբաղի թեման չենք շոշափում: Ինչ վերաբերում է փաստաթղթերին, ասել ենք, որ սառեցնում ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին: Մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, ինչ ուզում է, թող որոշեն: Սա նշանակում է, որ մենք չենք մասնակցում ոչ փաստաթղթերի մշակմանը, ոչ քննարկմանը, ոչ առաջարկ ենք տալիս, ոչ վերաբերմունք ենք արտահայտում: Մենք պարզապես վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա: Մեզ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, ինչ ուզում են, թող որոշեն, չենք մտնում իրենց գործերի արանքը, վետո չենք դնում: Եվ դա էլ` մեր գործընկերների հանդեպ հարգանքից ելնելով: Անդառնալիության կետն, ըստ էության, անցել ենք»,- ԱԺ-ի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին