ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ի՞նչ կլիներ, եթե Հովիկ Աղազարյանը վայր դներ մանդատը». Հակոբ Բադալյան
18:42, 04.12.2024 | mamul.am
3538 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ի՞նչ կլիներ, եթե Հովիկ Աղազարյանը «հարգեր» Նիկոլ Փաշինյանի «խնդրանքը» և վայր դներ մանդատը:
Ոչինչ, ինչպես որ ոչինչ չեղավ այն մյուս պատգամավորի դեպքում, որը կատարեց այն, ինչ «խնդրեց» վարչապետը:
Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանին «ոչինչը» պետք չէր: Որովհետև հարցը տվյալ պարագայում ամենազոր խնդրանքը չէ: Փաշինյանի համար շատ կարեւոր է որեւէ օրինակով ցույց տալ, թե հատկապես ի՞նչ բնույթի ու տրամաբանության «խոշորացույցի» տակ է կառավարող ուժի որեւէ ներկայացուցիչ: Իսկ դա ցույց տալ գործնականում հնարավոր էր, եթե Հովիկ Աղազարյանը վայր չդներ մանդատը:
Այս տրամաբանության մեջ փնտրեք նաեւ «Մոսկվայից եկող ընկերոջը»»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին