ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Կրակն եմ ընկել ես ձեր ձեռը»․ Ալեն Սիմոնյանը` Գեղամ Մանուկյանին
20:18, 04.12.2024 | mamul.am
2067 | 1

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ ամբիոնի մոտ էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը տեղից սկսեց բղավել՝ դժգոհելով Փաշինյանի ելույթից:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախ խնդրեց Փաշինյանին զբաղեցնել իր տեղը, ապա դիմեց Գեղամ Մանուկյանին. «Պարո՛ն Մանուկյան, կոնկրետ Ձեզ եմ դիմում, միշտ հոգնում եմ ես Ձեզ սաստելուց: Ախր այնպիսի վիճակում եք ինձ դնում, չգիտեմ՝ ինչ անեմ, անկեղծ: Հավելյալ խոսում եմ, զգուշացնում եմ: Տեղից խոսում եք, սա ձեր հարցազրույցը չի: Եթե ձեզ թվում է, որ դուք գալիս եք այստեղ, մանանա եք թափում երկնքից, դուք չարաչար սխալվում եք:

Ինչ ասես խոսում եք, հնարում եք, սուտ եք խոսում, և ոչ միայն դուք: Հերիք եղավ, կանոնակարգ գոյություն ունի, գոնե էս օրենքին ենթարկվեք․․․ Կրակն եմ ընկել ես ձեր ձեռը»:

«Կրակն եմ ընկել ես ձեր ձեռը»․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին