«Հանդիպում մենք չենք ունեցել, ուղղակի մեզ ասացին, որ առավոտյան գանք, դիմում գրենք, որ վերադառնանք աշխատանքի»,- «Նյուզ»-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախօրեին աշխատանքից ազատված վարորդներից մեկը: Ըստ վարորդի` այդպես են պայմանավորվել «Երևան ավտոբուս» ընկերության ղեկավարների հետ: Նախօրեին վարորդները գորածդուլ էին արել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում, պայմանների բարելավում: Ակցիայից հետո 32 վարորդ ազատվել էր աշխատանքից, նրանց պահանջներն այդպես էլ չկատարվեցին: |
Բաժանորդագրվել լրահոսին