ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամ է»․ Հակոբ Բադալյան
10:18, 05.12.2024 | mamul.am
1143 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամ է, կամ ճգնաժամի հերթական փուլ: Ընդամենը երկու ամիս առաջ ձեւավորված կառավարությունը ստիպված է ներկայացնել հրաժարական՝ խորհրդարանի ստորին պալատում ձախերի և ծայրահեղ աջերի քվեարկությունից հետո, որով անվստահություն են հայտնել կառավարությանը: Պատճառը 2025 թվականի բյուջեի վերաբերյալ տարակարծությունն է: Միշել Բերնիեյի կառավարությունն առաջարկում է կրճատել պետական ծախսերն ու ավելացնել հարկերը խոշորների ու հարուստների համար, որպեսզի գոնե 1 տոկոսով նվազեցնեն պետական բյուջեի դեֆիցիտը: Ձախերն ու ծայրահեղ աջերը համաձայն չեն եւ առիթը օգտագործել են կառավարությանն անվստահության հայտնելու հարցում ըստ էության միասնական գործելու համար:

Ընդ որում ուշագրավ է, որ դա տեղի է ունենում Տրամպի հնարավոր այցից առաջ: Համենայն դեպս, ԱՄՆ ընտրված նախագահը հայտարարել է, որ հանգստյան օրերին Փարիզում ներկա կլինի վերաբացվող Աստվածամոր տաճարի օծման արարողությանը: Համենայն դեպս Տրամպը հայտարարել է, որ կմեկնի Փարիզ՝ միջոցառմանը մասնակցելու:

Ի դեպ, մեկ այլ ուշագրավ հանգամանք է, որ Հռոմի Պապը հրաժարվել է մեկնել Փարիզ և մասնակցել միջոցառմանը:

Տրամպի այցից առաջ, երբ թերևս կլինի նրա ընտրությունից հետո առաջին հանդիպումը Մակրոնի հետ, Ֆրանսիայի նախագահը փաստորեն հայտնվում է բավականին բարդ վիճակում: Եթե անգամ Մակրոնը հասցնի նշանակել նոր վարչապետ, միևնույն է, այդուհանդերձ ներկայիս կառավարության հրաժարականն ու նաև տարեկան բյուջեի ընդունման ճգնաժամը թերևս նրա դիրքերին վնասող հանգամանք են: Իսկ Տրամպը, ըստ էության, քաղաքական գիշատիչ է, նա թերևս չի հապաղի օգտվել այդ իրավիճակից և առնվազն հոգեբանական ճնշում բանեցնել Ֆրանսիայի նախագահի հանդեպ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին