ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Աղազարյանը երկու ճանապարհ ունի». Նարեկ Մալյան
10:36, 05.12.2024 | mamul.am
3836 | 1

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հովիկ Աղազարյանի թեման համատարած խինդ և զվարճանք է պատճառել, բայց առաջարկում եմ ռացիոնալ մոտենանք այս երևույթին:
Բոլորի համար պարզ է, որ նիկոլը հոշոտելու է Աղազարյանին և դա անելու է իրեն հատուկ ստորությամբ՝ ոչ իր, այլ ՔՊ-ական պատգամավորների ձեռքերով:
Շուտով Աղազարյանին անձեռմխելիությունից զրկելու հարցով ԱԺ նիստ կհրավիրեն:
Աղազարյանը երկու ճանապարհ ունի։
1. Չդիմադրել նիկոլին և հաստատապես խժռվել վերջինիս կողմից: Հիշեցնեմ՝ որևէ մեկին չի հաջողվել նիկոլի հետ պայմանավորվել, նա բոլոր նման փորձ անողներին լափել է:
2. Դիմադրել, պահելով մանդատը իմպիչմենտին ակտիվորեն մասնակցելու խոստումով ու ստանալ հանրության աջակցությունը:

Թե որ տարբերակը կընտրի արդեն անկախ պատգամավոր Աղազարյանը, ցույց կտա ժամանակը: Համենայն դեպս փաստենք, որ վերադարձ դեպի քպ նա այլևս չունի, որքան էլ այս փուլում նրան լռեցնելու համար փորձեն «ընկերաբար» խոստանալ որոշ ճարպիկ քպականներ»:

Աղբյուրը` Նարեկ Մալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին