ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Փաշինյանը վերադարձրեց ազգ-նահատակ ընկալումը». Լևոն Քոչարյան
11:06, 05.12.2024 | mamul.am
1127 | 0

«Երկու օր առաջ այս ամբիոնից հնչեց Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծիքն ու սուտը: Այս ամբիոնը միգուցե դիմանում է, բայց մեր երկիրը այս ստերին, կեղծիքներին և դավաճանությանը երկար դիմանալ այլևս չի կարող»,- ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը: Նրա համոզմամբ այս իշխանությունը առաջարկում է ապագայի հետ կապված մի կոնցեպտ, որը նորից մեծ արհավիրք է բերելու: «Այս մարդը խոսում է անկեղծ լինելու անհրաժեշտության մասին, բայց շարունակ ստում է, բռնվում է ստի վրա, նորից ստում է, մանիպուլացնում է, ֆռացնում է: Սա միգուցե այն միակ գործիքն է, որին նա տիրապետում է»,-նշեց Քոչարյանը և, անդրադառնալով Փաշինյանի «Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ» արտահայտությանը, հավելեց. «Առաջին արցախյան պատերազմից հետո 26 տարի շարունակ աշխարհը մեզ ընկալել է որպես հաղթանակած ազգ: Ադրբեջանը ուներ ազգ-նահատակի ընկալումը, որովհետև խոսում էր իր կորցրած տարածքի, փախստականների մասին: Հենց Փաշինյանը վերադարձրեց Հայաստանին այդ ազգ-նահատակ ընկալումը՝ պարտվելով մի պատերազմում, որը կարող էր և չպետք է լիներ, իսկ լինելու դեպքում չպետք է ունենար այն արդյունքը, որը ունեցանք»,- ասաց Քոչարյանը:

«Ամբիոնը միգուցե դիմանում է, բայց մեր երկիրը այս կեղծիքներին և դավաճանությանը երկար դիմանալ չի կարող». Լևոն Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին